Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Արամ Սարգսյան. 2008 թ. արթուրբաղդասարյաններով մտան նախագահական ու ասին՝ պաշտոն տուր, քեզ շեֆ ասենք, ֆռֆռանք

Արամ Սարգսյան. 2008 թ. արթուրբաղդասարյաններով մտան նախագահական ու ասին՝ պաշտոն տուր, քեզ շեֆ ասենք, ֆռֆռանք
22.03.2017 | 10:50

«Ելք» դաշինքի անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Մեծ Մանթաշի ընտրողների հետ հանդիպմանն արձագանքել է այն տեսակետին, թե բոլոր քաղաքական ուժերը պետք է միավորվեն և պայքարեն ներկայիս իշխանությունների դեմ:
«2008թ. մարտի 1-ից հետո, երբ մեր ընկերներից 10 մարդ զոհվեց, էդ մարդիկ գնացին, մտան նախագահական արթուրբաղդասարյաններով և ասացին՝ շեֆ ջան, մի երեք մինիստրի պաշտոն էլ մեզ տուր, քեզ շեֆ ասենք ու ֆռֆռանք: Հիմա ասում եք՝ միացեք նրանց, սրանց փոխեք, իրանց ու այս իշխանության տարբերությունը ո՞րն է, ես չեմ տեսնում այդ տարբերությունը»,- ասել է Արամ Սարգսյանը:


Դաշինքի անդամը համաձայն է, որ այս իշխանությունները վատն են, սակայն պետք է հասկանալ՝ ինչն ինչով պետք է փոխել. պետք չէ ընտրություն կատարել վատի ու վատթարի միջև. «Հեսա վարչապետը գալու է այստեղ ու ասի, որ առաջիկա տարիներին անելու են 270 մլն դոլարի ներդրում: Այ ախպեր ջան, ո՞վ է քեզ այդ թիվն ասել, ո՞վ է ներդրում անողը»: Արամ Սարգսյանի գնահատմամբ, վարչապետ Կարեն Կարապետյանը նշանակվելուց հետո միայն թմբուկ է նվագել ու կոստյումը կախելուց ուրիշ ոչինչ չի արել: Նա անդրադարձել է նաև վարչապետի հայտարարությանը, թե գործարան կառուցելը պետության գործառույթը չէ: «Ասում է՝ պետությունը պետք է մթնոլորտ ստեղծի, բայց մթնոլորտ ստեղծում է Սուրենյանը, իսկ վարչապետի գործն է երկիրը երկիր դարձնել, գյուղացու ստեղծածը մթերելն է, աշխատատեղ ստեղծելն է»,- նշել է Արամ Սարգսյանը:

Դիտվել է՝ 1044

Մեկնաբանություններ